578.09
6.48
488.33
+30
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում հայ-ադրբեջանական ընդհարումների արդյունքում ևս 9 մարդ է ձերբակալվել

15:26
25 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները հայերի և ադրբեջանցիների միջև բախումների հետևանքով ինը մասնակիցների են ձերբակալել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի մայրաքաղաքի ՆԳՆ-ի գլխավոր վարչակազմի մամուլի ծառայությունից:

«Ոստիկաններն անօրինական գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են ինը մարդու: Հուլիսի 24-ին Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ, մասնավորապես, Տրոիցկիի և Նովոմոսկովսկի վարչական շրջաններում տղամարդուն մարմնական վնասվածքներ է հասցվել, վնասվել է խանութի ապակին: Մեկ այլ միջադեպի ժամանակ անհայտ անձինք ապակիներ են ջարդել փակ բաժնետիրական ընկերությունում տեղակայված սրճարանի և ավտոլվացման կետերի շենքերում, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել ապակե բեկորներից: Քրեական գործեր են հարուցվել են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետով(«Խմբակային խուլիգանություն»): նախատեսված հանցագործության համար:

Գլխավոր գրասենյակի տվյալներով, ներկայումս իրականացվում են մի շարք քննչական գործողություններ և գործառնական միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքի բոլոր հանգամանքների պարզմանը և կասկածյալների ձերբակալությանը:

Ոստիկաններն ընդգծել են, որ հասարակական կարգի խմբակային խախտումների ցանկացած դրսևորում անմիջապես ճնշվելու է, ինչպես նաև օրինախախտներին ենթարկելու են պատասխանատվության՝ ըստ օրենքի: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության համաձայն, օտարերկրացիների համար կարող է սահմանվել երկիր մուտք գործելու ժամանակավոր սահմանափակում հինգ տարի ժամկետով:

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում տեղի էին ունեցել մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ հայերի և ադրբեջանցիների միջև: Ուրբաթ Մոսկվայի տարբեր հատվածներում մի շարք նոր ընդհարումներ են տեղի ունեցել: Ուրբաթ երեկոյի դրությամբ հաղորդվել է բախումների մասնակիցներից 25 մարդու ձերբակալության մասին:

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն, մոսկովյան Մարինոյում գիշերը Ադրբեջանցիները կանգնեցնում և հարձակվում էին հայկական համարանիշերով մեքենաների վրա: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական մեքենայի վրա, ջարդում ապակիները և ծեծի ենթարկում վարորդին, ով հրաշքով փրկվում է: Ծեծի ականատեսներից մեկը համացանցում տեսանյութը է տեղադրել (հղումն՝ այստեղ):

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ոստիկանները բերման են ենթարկել 13 մարդու հայերի և ադրբեջանցինրի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո: Ընդ որում Մոսկվայում հայկական աղբյուրները հայտնում են բերման ենթարկվածների ավելի մեծ թվի մասին: Մասնավորապես, նրանց տեղեկություններով, գիշերվա ընթացքում ուժայինները բերման են ենթարկել մոտ 50 ադրբեջանցիների, ովքեր մասնակցել են հայերի վրա հարձակումներին: Մոտ 10 մարդ կալանավորվել է խուլիգանության և էթնիկ խտրականության հրահրման մեղադրանքով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:57
10 Սեպտեմբերի 2020
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը 19-ն է
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը 19-ն է
16:07
10 Սեպտեմբերի 2020
Երևանի բուհերից մեկում զինամթերք է հայտնաբերվել. տարհանվել է 14 մարդ (ՖՈՏՈ)
Երևանի բուհերից մեկում զինամթերք է հայտնաբերվել. տարհանվել է 14 մարդ. ՖՈՏՈ
15:33
10 Սեպտեմբերի 2020
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել. ՎԻԴԵՈ
14:12
10 Սեպտեմբերի 2020
Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի, ինչի հետևանքով մարդ է մահացել
Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի, ինչի հետևանքով մարդ է մահացել
12:27
10 Սեպտեմբերի 2020
Արտաշատում 36–ամյա քաղաքացին դանակով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն
Արտաշատում 36–ամյա քաղաքացին դանակով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն
10:37
10 Սեպտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Toyota Prado–ն բախվել է ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավոր
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Toyota Prado–ն բախվել է ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավոր
10:23
10 Սեպտեմբերի 2020
Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից
Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից
21:33
09 Սեպտեմբերի 2020
Սարսափելի ՃՏՊ Սյունիքի մարզում. Subaru-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, 47–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ՃՏՊ Սյունիքի մարզում. Subaru-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, 47–ամյա վարորդը տեղում մահացել է
19:30
09 Սեպտեմբերի 2020
Կրակոցներ և խուլիգանություն Երևանի կենտրոնում. ներկայացվել են միջադեպի հանգամանքները (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ և խուլիգանություն Երևանի կենտրոնում. ներկայացվել են միջադեպի հանգամանքները. ՎԻԴԵՈ
17:37
09 Սեպտեմբերի 2020
Վիճել ու դանակով խփել է որովայնին. դաժան սպանություն Արտաշատում
Վիճել ու դանակով խփել է որովայնին. դաժան սպանություն Արտաշատում
16:38
09 Սեպտեմբերի 2020
Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս, հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս, հարուցվել է քրգործ. ՎԻԴԵՈ
15:46
09 Սեպտեմբերի 2020
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել. մահվան դեպքերի թիվը հասավ 18-ի
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել. մահվան դեպքերի թիվը հասավ 18-ի. ԱՆ