Մոսկվայի «Սիթիբանկը» գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

26.08.2016, 14:13
Գործարար Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու համար։
Մոսկվայի «Սիթիբանկը» գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գործարար Արամ Պետրոսյանին, ով օգոստոսի 24-ին սպառնում էր պայթեցնել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղը, մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու համար։

«ՌԴ ՔԿ գլխավոր վարչությունում շարունակվում է 55-ամյա Արամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 206–րդ հոդվածի հատկանիշներով (Երկու կամ ավելի մարդկանց պատանդ վերցնելը` որպես զենք առարկայի կիրառմամբ)», - հաղորդում է ՆՏՎ-ն` հղում անելով ՔԿ-ին:։

Քննիչները հիշեցրել են, որ Պետրոսյանը եկել է Բոլշայա Նիկիտսկայա փողոցի վրա գտնվող բանկ` սպառնալով պայթեցնել մասնաճյուղը։ Նրա պարանոցին դեղին կպչուն ժապավենով փաթաթված տուփ է եղել։ Հետագայում պարզվել է, որ դա մուլյաժ է, և տուփի մեջ աղ է լցված։ Նա մի որոշ ժամանակ չորս մարդու պատանդ է պայել, սակայն քանի ժամ անց, բաց թողնելով բոլոր պատանդներին, Պետրոսյանը հանձնվել է։

«Մեղադրյալը ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել է, որ ուղղակի ցանկանում էր իր խնդրի հանդեպ ուշադրություն գրավել և իրականում պատանդներին սպանել մտադիր չէր: Նա լիովին ընդունել է իր մեղքը և իրեն վերագրվող հանցագործությունը հաստատող ցուցմունքներ է տվել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Քննիչները հանցագործության հիմնական դրդապատճառ են համարում գործարարի ծանր ֆինանսական դրությունը և «տարբեր բանկերի առաջ վարկային պատավորությունները մարելու հնարավորության բացակայությունը»:

Մասնավորապես, Պետրոսյանը հայտնել է, որ վաճառում էր դեղատուփեր, սակայն վերջերս սնանկացել է, իսկ հանցագործությունն արել է անելանելիության զգացումից և հուսահատությունից: Նախագահին ուղղված ուղերձում, որը նա նկարահանել էր բանկը գրավելուց ոչ շատ առաջ, գործարարը պահանջել է ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկացումը դաշնային մակարդակով ընդունել որպես հիվանդություն, ինչպես նաև ստեղծել նոր ինստիտուտ, որը կզբաղվի նմանատիպ խնդիրներով:

Ուրբաթ դատարանը կդիտարկի մեղադրյալի կալանքի վերաբերյալ միջնորդությունը: -0-