ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մերձմոսկվայում ընտանիք է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորման ախտանիշներով։ Տուժել է չորս մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Загружается новость ... "Лево"
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի` ապրիլի 4–ին, վաղ առավոտյան։ Ժամը 04։56–ի սահմաններում շտապ օգնությունը ժամանել է Դոմոդեդովո քաղաքային օկրուգի Յամ գյուղի տներից մեկը։
Տանը հայտնաբերվել են մարդիկ` շմոլ գազից թունավորման ախտանիշներով։
Միջադեպի մանրամասները պարզվում են։ Հոսպիտալացվել է չորս մարդ` Վարդանյան Ս.Գ.` ծնված 1979թ., ինչպես նաև Պետրոսյան ազգանվամբ երեք անձ` ծնված 1954, 1956 և 1996 թթ.–ին։ Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։
«Կոմսոմոլսկայա պրավդա»–ի աղբյուրի համաձայն, տունը պատկանում է ոմն Պետրոսյան Գ.Ս–ին` ծնված 1979թ.–ին։ Նրանք բոլորը նույնպես գրանցված են այդ հասցեում։–0–