578.09
6.48
488.33
+23
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Բրիտանիայից գանգի տեսքով «էքստազի» հաբեր են ներմուծվել Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:55
13 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «մդմա» տեսակի թմրամիջոց: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պետական եկամուտների  կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Загружается новость ... "Лево"
«Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկություններն իրացվել են Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ: Արդյունքում` առաքանին ստանալուց հետո, Երևանի Հրաչյա Քոչար փողոցից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են      գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի  1  մասնատված և 46  ամբողջական հաբեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

наркотик, таблетки, КГД

Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց, որը թիրախավորվել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում:

Երկու դեպքերով՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն: Կատարվում է քննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:08
10 Սեպտեմբերի 2020
Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով
Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով
16:57
10 Սեպտեմբերի 2020
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը 19-ն է
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը 19-ն է
16:07
10 Սեպտեմբերի 2020
Երևանի բուհերից մեկում զինամթերք է հայտնաբերվել. տարհանվել է 14 մարդ (ՖՈՏՈ)
Երևանի բուհերից մեկում զինամթերք է հայտնաբերվել. տարհանվել է 14 մարդ. ՖՈՏՈ
15:33
10 Սեպտեմբերի 2020
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել. ՎԻԴԵՈ
14:12
10 Սեպտեմբերի 2020
Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի, ինչի հետևանքով մարդ է մահացել
Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի, ինչի հետևանքով մարդ է մահացել
12:27
10 Սեպտեմբերի 2020
Արտաշատում 36–ամյա քաղաքացին դանակով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն
Արտաշատում 36–ամյա քաղաքացին դանակով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն
10:37
10 Սեպտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Toyota Prado–ն բախվել է ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավոր
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Toyota Prado–ն բախվել է ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավոր
10:23
10 Սեպտեմբերի 2020
Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից
Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից
21:33
09 Սեպտեմբերի 2020
Սարսափելի ՃՏՊ Սյունիքի մարզում. Subaru-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, 47–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ՃՏՊ Սյունիքի մարզում. Subaru-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, 47–ամյա վարորդը տեղում մահացել է
19:30
09 Սեպտեմբերի 2020
Կրակոցներ և խուլիգանություն Երևանի կենտրոնում. ներկայացվել են միջադեպի հանգամանքները (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ և խուլիգանություն Երևանի կենտրոնում. ներկայացվել են միջադեպի հանգամանքները. ՎԻԴԵՈ
17:37
09 Սեպտեմբերի 2020
Վիճել ու դանակով խփել է որովայնին. դաժան սպանություն Արտաշատում
Վիճել ու դանակով խփել է որովայնին. դաժան սպանություն Արտաշատում
16:38
09 Սեպտեմբերի 2020
Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս, հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս, հարուցվել է քրգործ. ՎԻԴԵՈ