Մետրոպոլիտենում տեխնիկական խնդիրներ են առաջացել, հայտնի է պատճառը

05.11.2025, 14:38
Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդիրներ են առաջացել
Մետրոպոլիտենում տեխնիկական խնդիրներ են առաջացել, հայտնի է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել հոսանքի անկում, որի հետևանքով տեխնիկական խնդիրներ են առաջացել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։

«Այս պահին մեր մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Առաջիկա կես ժամում մետրոպոլիտենը բնականոն հունով կաշխատի», – նշեց Ասլանյանը։