ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 7-ամյա տղան դանակահարել է սեփական հորը, երբ վերջինս ծեծել և փորձել է խեղդամահ անել մորը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկովյան մարզի ՔԿ գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադիյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
«Հունիսի 16-ին Դմիտրովսկու վարչական շրջանի բնակարաններից մեկում 39-ամյա տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանության ընթացքում սկսել է ծեծել և խեղդել իր 37-ամյա կնոջը: Կնոջ օգնության ճիչերին հասել է նրանց 7-ամյա որդին, ով, մորը պաշտպանելու նպատակով, կտրող ծակող գործիքով հարված է հասցրել հոր մեջքին»,- հայտնել է Վրադիյը:
Տղամարդը հոսպիտալացվել է, անցկացվում է մինչքննական ստուգում: Կինը քննիչներին հայտնել է, որ արդեն 10 տարի շարունակ ինքը ամուսնու հետ կոնֆլիկտներ է ունենում՝ վերջինիս կողմից ալկոհոլի չարաշահման պատճառով:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընտանիքում ծագած վիճաբանության հետևանքով վիրավորում ստացած տղամարդը մահացել է: Ոստիկանության տվյալներով, ընտանիքը, որտեղ, կատարվել է ողբերգությունը, համարվում էր բարեկեցիկ: -0-