Mercedes–ն ընկել է Դեբեդ գետը, վարորդն էլ` հայտնվել մեքենայի տանիքին. ահազանգ ԱԻՆ–ում

27.11.2018, 17:09
Mercedes–ն ընկել է Դեբեդ գետը, վարորդն էլ` հայտնվել մեքենայի տանիքին. ահազանգ ԱԻՆ–ում:
Mercedes–ն ընկել է Դեբեդ գետը, վարորդն էլ` հայտնվել մեքենայի տանիքին. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով և ՃՈ աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել գետից», –նշվում է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ից նաև հայտնում են, որ ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:–0–