ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնում։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 29-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա Արմեն Եղիազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով`մահացել է:
Կատարվում է քննություն։–0–