ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 13:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում