Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է երկփողանի հրացան․ 47–ամյա վարորդը բերման է ենթարկվել

20.01.2026, 14:38
Audi–ում ապօրինի պահվող հրացան է հայտնաբերվել
Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է երկփողանի հրացան․ 47–ամյա վարորդը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի մարզի պարեկները հունվարի 17-ին Շվանիձոր գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որի համար 47-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Լիճք գյուղի բնակիչ 47-ամյա վարորդը մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։