Մեքենան գլորվել է ձորը, 36–ամյա վարորդը մահացել է

20.03.2025, 21:15
Ողբերգական ավտովթար՝ Երևան–Սևան ճանապարհին
Մեքենան գլորվել է ձորը, 36–ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 19-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղու 16-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Վարորդը՝ 36-ամյա Գոռ Գ.-ն, մահացել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: