Մեկ անձ հոսպիտալացվել է «Երևան Սիթի»–ի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով

06.11.2025, 14:57
Այսօր Կոմիտասի պողոտայում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է
Մեկ անձ հոսպիտալացվել է «Երևան Սիթի»–ի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Կոմիտասի պողոտայում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է։

Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր  ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատել է 14 մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է 13։54-ին։