ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպ է կատարվել:
Ինչպես հայտնում է
shantnews.am-ը, օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջիկ:
Загружается новость ...
"Право"
Բուժհաստատությունից աղբյուրին հայտնել են, որ երեխայի մարմնի 5 տոկոսը եռման հեղուկից այրվածքներ է ստացել: Պարզվել է, որ երեխան ու մայրը, մինչև երկրից մեկնելը, նստած են եղել օդանավակայանի սրճարաններից մեկում, որտեղ մատուցողն անփութության պատճառով տաք թեյը լցրել է երեխայի վրա:
Նշվում է, որ երեխային, որը Բելգիայի թագավորության քաղաքացի է եղել, վիրակապել են և ճանապարհել տուն: -0-