Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է (ՎԻԴԵՈ)
20.09.2020,
10:29
Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է. այրվել է 2,5 հա խոտածածկույթ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին, մարվել՝ 23:59-ին։ Մոտ 2.5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր:
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր նախօրեին բռնկված խոշոր հրդեհից: -0-