Մանրամասներ՝ Երևանի կենտրոնում գրանցված պայթյունից․ չորս մեքենա է այրվում (ՖՈՏՈ)

19.05.2025, 17:51
Պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ․ ՖՈՏՈ
Մանրամասներ՝ Երևանի կենտրոնում գրանցված պայթյունից․ չորս մեքենա է այրվում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

пожар

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

пожар

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

пожар

Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցերի օգտատերերը հայտնում են Երևանի կենտրոնում պայթյունի ձայնի և հրդեհի մասին։

пожар