436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են սաներին ծեծելու կասկածանքով

19:44
19 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք դրսևորելու դեպք:

«Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2020թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

 

Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննոթյուններ:

ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ