Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի

11.09.2020, 15:59
Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի
Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Այսպիսով, այսօր ալկոհոլային թունավորումից մեկ մահ է արձանագրվել. Մահվան դեպքերի թիվը 20-ն է:

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

«Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-