Լոռու մարզում մեքենան կամրջից ընկել է երկաթգծի վրա (ՖՈՏՈ)

01.08.2020, 21:54
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել երկաթգծի վրա (ՖՈՏՈ)
Լոռու մարզում մեքենան կամրջից ընկել է երկաթգծի վրա (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Загружается новость ... "Лево"
Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։

Դեպքի վայրում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկան։-0-