ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուս հայտնի հեռուսատահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը փրկել է իր գործընկեր՝ Դմիտրի Դիբրովի կյանքը, երբ հեռուստահաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է մոսկովյան «Հոկտեմբեր» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ, հաղորդում է kp.ru-ն:
Այն պահին, երբ Դիբրովի մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա, նա սրճարանում զրուցում էր «Պոլյե Չուդես» հաղորդման անփոխարինելի հաղորդավարի հետ, ով, բժշկի որդի լինելով, իրեն չի կորցրել և ճիշտ առաջին օգնություն է ցուցաբերել Դիբրովին: Նա խնդրել է սրբիչներ բերել և շտապ օգնություն կանչել:
Նշենք, որ Լեոնիդ Յակուբովիչը գործընկերոջն ուղեկցել է հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ էր հաղորվել, հայտնի հեռուստահաղորդավարը եկել էր ֆիլմի պրեմիերային լավ տրամադրությամբ, սակայն անսպասելիորեն նրա մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա, ինչից հետո նա կորցրել է գիտակցությունը:
Դեպքից որոշ ժամանակ անց Դիբրովի կինը Instagram-յան իր էջում հայտնել է, որ հեռուստահաղորդավարի հետ ամեն բան կարգին է և խոստացել է երեխաների հետ միասին հոգ տանել նրա մասին:-0-