Կրասնոդարում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը կվիրահատվի
24.01.2017,
15:30
ՌԴ Պավլովի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը կվիրահատվի:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պավլովի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը` 1992 թ. ծնված Գ.Դ.–ն, կվիրահատվի, գրել է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Տուժածի մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։
Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով, հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։
Հայաստանի 5 քաղաքացիներ շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։
Հունվարի 22–ին 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ։
ՃՏՊ է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում. հոսպիտալացվել է 9 ՀՀ քաղաքացի>>
«Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը, որը պատկանում է ՀՀ քաղաքացի, 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին, շրջվել է։ 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց: Տուժածներից չորսը ստացել են համապատասխան օգնություն և դուրս գրվել, հինգը շարունակում են մնալ հիվանդանոցում: -0-