ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Խոսրովի պետական արգելոցում հրդեհ էր բռնվել։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել էր Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Անուշավան Առաքելյանը, ում պատճառով բռնկվել է հրդեհը։
Առաքելյանը ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ «Կաքավաբերդ» կոչվող տարածքում անզգուշաբար ծխախոտի գլանակի վառվող մնացորդը նետել է խոտածածկ գետնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում