Խոշոր ավտովթար Երևանում. մեքենան բախվել է ԿամԱԶ-ին. 54-ամյա վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ)
15.05.2020,
11:50
Խոշոր ավտովթար Երևանում. մեքենան բախվել է ԿամԱԶ-ին. 54-ամյա վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 14-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի ճանապարհահատվածի 141-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1972 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 1966 թ.) մակնիշի բեռնատարը․ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-


