Խոշոր ՃՏՊ Երևանի կենտրոնում
26.03.2016,
13:29
Խոշոր ՃՏՊ է արձանագրվել նախօրեի ուշ երեկոյան Երևանի կենտրոնում:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Խոշոր ՃՏՊ է արձանագրվել նախօրեի ուշ երեկոյան Երևանի կենտրոնում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23:30-ի սահմաններում Նալբանդյան, Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է 24-ամյա Դավիթ Գրիգորյանը, և Range Rover-ը, որի ղեկին 33-ամյա Ստեփան Միքայելյանն էր:
«Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան, իսկ Nissan-ը, դուրս գալով երթևեկելի հատվածից, բախվել է խաչմերուկի լուսացույցին և վայր գցել այն»,- նշվում է հաղորդման մեջ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության աշխատակիցները, ՃՏՊ-ի փաստով նյութեր են պատրաստվում:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը Nissan-ի վարորդն էր, ով չէր զիջել ճանապարհը հիմնական ավտոճանապարհով ընթացող Range Rover-ին:-0-