Խոշոր հրդեհ՝ նորակառույց շենքերից մեկում. տարհանվել է մոտ 15 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Այրվել են մալուխներ։
Դեպքի մասին տեղեկանալով ժամանել է Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

