Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի պողոտայի «Երևանի սիթի» սուպերմարկետի տարածքում (ՎԻԴԵՈ)
06.11.2025,
11:33
Ինչպես երևում է կադրերից հրդեհ է բռնկվել KFC արագ սննդի կետում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր խոշոր հրդեհ է բռկվել Երևանի Կոմիտասի պողոտայի «Երևանի սիթի» սուպերմարկետի տարածքում։
Ինչպես երևում է կադրերից հրդեհ է բռնկվել KFC արագ սննդի կետում։
Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

