Խոշոր հրդեհ՝ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում (ՎԻԴԵՈ)
13.06.2020,
18:11
Խոշոր հրդեհ՝ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին։
«Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-

