Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ դեպքի վայր է մեկնել 6 հաշվարկ
05.10.2024,
09:51
Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել ժամը 21:24-ին, մարվել՝ 21:38-ին: Այրվել է բամբակյա թափոն (մոտ 70 քմ):

