Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
14.03.2025,
11:51
Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։