Խոշոր ավտովթար՝ Ոսկեվազի խաչմերուկում. բախվել են մարդատար ավտոբուսը, Infiniti-ն ու Lada-ն․ 7 մարդ հոսպիտալացվել է

15.11.2025, 21:01
Վթարի հետևանքով 7 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Ոսկեվազի խաչմերուկում. բախվել են մարդատար ավտոբուսը, Infiniti-ն ու Lada-ն․ 7 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, «Infiniti» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։