Խոշոր ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ կան վիրավորներ

26.03.2025, 10:31
Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Խոշոր ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մարտի 25-ին,  շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։