ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Փարաքարի «գաի պոստի» դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, 2 Opel և ГАЗ 21 մակնիշի ավտոմեքենաները:
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-