Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ մեկ մարդ հոսպիտալացվել է

14.10.2025, 17:15
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «Zeekr» էլեկտրամոբիլը
Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ մեկ մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «Zeekr» էլեկտրամոբիլը:

Վթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է։ 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։