Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

