Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր
15.10.2025,
17:04
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճառյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա հոսպիտալացվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

