Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Kia-ն ու Nissan–ը, վերջինս կողաշրջվել է, 3 վիրավորներիցի երկուսը երեխաներ են

12.12.2025, 16:07
Nissan-ի վարորդը նշել է, որ եթե իրենք ամրակապված չլինեին, հնարավոր է վթարը ծանր հետևանք ունենար
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Kia-ն ու Nissan–ը, վերջինս կողաշրջվել է, 3 վիրավորներիցի երկուսը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է և հայտնվել է դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգու, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Դեպքի վայրում «Nissan»-ի վարորդը ասում էր, որ եթե իրենք ամրակապված չլինեին, հնարավոր է վթարը ծանր հետևանք ունենար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։