Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ բախվել են Nissan–ն ու Mercedes–ը, վերջինս բախվել է մարդատար «Գազել»–ին, կան վիրավորներ

07.11.2025, 15:44
Բախման հետևանքով Nissan-ը մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ բախվել են Nissan–ն ու Mercedes–ը, վերջինս բախվել է մարդատար «Գազել»–ին, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի դիմացի հատվածում բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհին կայանված թիվ 201 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ին: 
 
Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։