Խոշոր ավտովթար՝ ավտոբուսի մասնակցությամբ․ 8 մարդ տուժել, անչափահաս տուժածի վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)

16.05.2025, 22:17
8 մարդ տուժել է․ ՎԻԴԵՈ
Խոշոր ավտովթար՝ ավտոբուսի մասնակցությամբ․ 8 մարդ տուժել, անչափահաս տուժածի վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր խոշոր –ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Սեբաստիայի փողոցում։ 

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ 

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։ 

Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։ 

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: 

Ավելի ուշ ԱՆ–ից հայտնեցին, որ ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել:

Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: