Կայծակը հարվածել է Երևան–Լիոն օդանավին

16.05.2025, 12:29
Երևանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել
Կայծակը հարվածել է Երևան–Լիոն օդանավին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 13-ին Երևանից Լիոն թռչող Transavia ավիաընկերության օդանավին կայծակ է հարվածել։

«Փաստինֆո»-ին ուղևորներից մեկը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել բարձրություն հավաքելիս, կայծակը հարվածել է  օդանավի աջ կողմին, որի ձայնից  ուղևորների շրջանում խուճապ, անհանգստություն է առաջացել։ 

Նրանցից մեկի  ինքնազգացողությունը վատացել է, որին օգնություն է ցուցաբերել օդանավում գտնվող բժիշկը ու կարգավորել ուղևորի ինքնազգացողությունը: 

Բարեբախտաբար, օդանավը չի վնասվել և շարունակել է թռիչքը։ Այն բարեհաջող հասել է Լիոն։