Կասկադյորական ավտովթար Արագածոտնում. Mercedes-ը կողաշրջվել է. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում (ՖՈՏՈ)

19.06.2020, 14:45
Կասկադյորական ավտովթար Արագածոտնում. Mercedes-ը կողաշրջվել է. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. ՖՈՏՈ
Կասկադյորական ավտովթար Արագածոտնում. Mercedes-ը կողաշրջվել է. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ա. Պետրոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև բախվել ոռոգման ջրի համար նախատեսված երկաթե ջրախողովակին։

Կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

 - рис.1

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-