Կադրեր դեպքի վայրից. հրապարակվել Է Մատենադարանի հետնամասում բռնկված խոշոր հրդեհի տեսանյութը (ՎԻԴԵՈ)

19.09.2020, 22:38
Կադրեր դեպքի վայրից. հրապարակվել Է Մատենադարանի հետնամասում բռնկված խոշոր հրդեհի տեսանյութը. ՎԻԴԵՈ
Կադրեր դեպքի վայրից. հրապարակվել Է Մատենադարանի հետնամասում բռնկված խոշոր հրդեհի տեսանյութը (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 19 սեպտմեբրի./Նովոստի-Արմենիա/. Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում այրվում է մոտ 3քմ խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ։

Նշենք, որ մոտակա տարածքի և Երևանի կենտրոնի բնակիչները հրդեհից մի քանի րոպե առաջ լսել են ուժեղ պայթյունի ձայներ։-0-