ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Կայքի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ, հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:
Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն է կատարվում Հայաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի խմբի և քննիչների կողմից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է:-0-