ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ուշ երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտ։
Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, նախօրեին ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։
Մինչ ոստիկանության դեպքի վայր հասնելը, Հայր Մկրտչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը։ Վերջինստեղափոխվում է ոստիկանություն։
Կայքի հաղորդմամբ, աղջիկն Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Նվարդ Գ.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։–0–