Հայաստանում գրանցված խոշոր պատահարի հետևանքով մահացած անձը մանկական Եվրատեսիլում հաղթած մասնակցի հայրն է
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Երասխ գյուղում տեղի ունեցած խոշոր պատահարի հետևանքով մահացած անձը 2010թ.–ին մանկական Եվրատեսիլում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց երգչուհու պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը։
Մահացածը երաժիշտ է եղել։ Ավտովթարում տուժել է նաև նրա հայրը` Վլադիմիրի պապը։
Երևանից ոչ հեռու գտնվող Երասխ գյուղում խոշոր պատահար է գրանցվել. բախվել են իրանական համարներով բենզատարը, երկու բեռնատարները և չորս մարդատար ավտոմեքենաները, հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Երասխում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Ավելի ուշ նրանցից երկուսը տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ, նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։
17–ամյա Վլադիմիր Արզումանյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, 2010թ.–ին հաղթել է մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նա Հայաստանը ներկայացրել է «Մամա» երգով։-0-

