Ալմաթիի բնակիչներին տարհանել են ցեխահոսքի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ցեխահոսքի հետևանքով շուրջ 900 մարդ է տարհանվել Ղազախստանի խոշորագույն քաղաքում` Ալմաթիում, տեղեկացրել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերիկ Աուբակիրովը։
Ցեխահոսքը թափվել է հուլիսի 23–ի գիշերը քաղաքի Նաուրիզբայսկ շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Զոհեր և տուժածներ չկան։ Կարգալինկա գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով երկու շրջաններ մասամբ հայտնվել են ջրի տակ։
Ղազախստանի ԱԻՆ–ի «Կազսելեզաշչիտա» պետական ընկերության տվյալներով` ամբարտակը չի վնասվել, Ալմաթիին վտանգ չի սպառնում։
«Գետի ամբարտակի շրջանում տարածքային ստորաբաժանումները տարհանել են 898 տեղաբնակների», – «Նովոստի–Ղազախստան» գործակալությունը մեջբերում է Աուբակիրովի խոսքերը։
Նրա տրամադրած տեղեկատվությամբ` ցեղահոսքի պատճառը Կարգալինկա սառցաբեկորի հալվելն է։-0-

