Ոստիկանությունը հրապարկել է Երևանի բուժկենտրոնի տեսագրությունը, որտեղ տղամարդը կրակել էր կնոջը

01.07.2015, 13:09
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից, որտեղ նախօրեին տղամարդը փորձել էր կրակելով սպանել կնոջը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից, որտեղ նախօրեին տղամարդը փորձել էր կրակելով սպանել կնոջը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում։ Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Նրա ամուսինը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել։-0-