Երևանի վերելակներից մեկի դռների արանքում մնացած երեխան մահացել է
04.06.2015,
15:13
Երևանյան շենքերից մեկի վերելակի դռների արանքում մնացած հինգ տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանյան շենքերից մեկի վերելակի դռների արանքում մնացած հինգ տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից։
Երևանի Բեկնազարյան փողոցի շենքերից մեկում կատարված դժբախտ պատահարի մասին ահազանգը Փրկարար ծառայությունը ստացել էր հինգշաբթի առավոտյան։
Օգնության մեկնած փրկարարները դուրս էին բերել տուժած երեխային և ծանր վիճակում տեղափոխվել «Հայաստան» բժշկական կենտրոն։
Վերելակում են գտնվել նաև 2008թ.–ին ծնված Մ. Բ.-ն և դայակը՝ Ն. Զ.-ն:-0-

