Կալիֆոռնիայում նավթը թափվել է օվկիանոս, կեղտոտվել է Սանտա Բարբարայի լողափը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հարավային Կալիֆոռնիայում վնասված խողովակաշարից նավթը հոսել է Խաղաղ օվկիանոս և 6,5 կմ երկարությամբ հետք գոյացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Wall Street Journal–ին։
Կեղտոտվել է նաև Սանտա Բարբարայի լողափը։ Նահանգի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի նախնական գնահատականներով` արտահոսել է ավելի քան 500 բարել նավթ։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, արտահոսքի իրական ծավալը դեռ գնահատվում է։
Վթարը տեղի է ունեցել Plains All American Pipeline LP ընկերությանը պատկանող խողովակաշարում։ Օրական մինչև 150 հազար բարել թողունակություն ունեցող խողովակը նավթը տեղափոխում է Exxon Mobil Corp ընկերությանը պատկանող օբյեկտներից։ Exxon Mobil Corp.–ն առաջարկել է օգնել արտահոսքի հետևանքների վերացման հարցում, սակայն նրան ասել են, որ օգնություն հարկավոր չէ։
Ափի հսկողությունն իրականացնող ծառայության տվյալով` ջրի մակերեսից առայժմ ընդամենը 20 բարել նավթ է հավաքվել։ Տուժածների մասին տեղեկություն չի դեռ չկա։ –0–

