ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մուտքը Հայաստան
27.03.2015,
20:09
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ թմրամիջոցների խոշոր խմբաքանակ են հայտնաբերել:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ թմրամիջոցների խոշոր խմբաքանակ են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է վարչության մամուլի ծառայությունը, Մեղրու մաքսատան աշխատակիցների հետ իրականացրած համատեղ ստուգման ընթացքում, ԻԻՀ քաղաքացու ճամպրուկում նրանք հայտնաբերել են գաղտնարան, որում եղել է երկու կիլոգրամ ընդհանուր քաշով բյուրեղային սպիտակ փոշու պարունակությամբ չորս փաթեթ (ենթադրաբար` մետամֆետամինն):
Մեղրիի մաքսատան աշխատակիցները միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգային գործողությունները:-0-

