Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ նախօրեին գերեվարված հայ գյուղացին մահացել է
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ նախօրեին Ադրբեջանին սահմանակից հայկական Չինարի գյուղի գերեվարված բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է։
Պետրոսյանը նախօրեին անցել էր Ադրբեջանի տարածք` չկողմնորոշվելով տեղանքում։ Ադրբեջանում նրան սկզբում լուսանկարել էին քաղաքացիական հագուստով, իսկ ավելի ուշ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Պետրոսյանի հագին զինվորական հագուստ է, իսկ ադրբեջանցի զինծառայողներն էլ ուղեկցում են նրան։ Բաքուն փորձում է գերուն որպես «հայ դիվերսանտ» ներկայացնել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Պետրոսյանը մահացել է «հանկարծակի»` սիրտ–անոթային սուր անբավարարությունիվ, Երևանում վստահ են, որ նրան տանջամահ են արել։
Հայաստանի քաղաքացու մահվան մասին արդեն իրազեկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցիչը։ -0-

