Ղարաբաղցի զինծառայողի սպանության համար ձերբակալվել է դրա մեջ կասկածվող զինակիցը
18.07.2014,
19:15
Ղարաբաղցի զինծառայող Գևորգ Ավագյանի սպանության մեջ կասկածվող նրա զինակիցը՝ ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղցի զինծառայող Գևորգ Ավագյանի սպանության մեջ կասկածվող նրա զինակիցը՝ ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ուրբաթ առավոտյան արցախցի զինծառայող, 1994թ.–ին ծնված Գևորգ Ավագյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:-0-

